16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրաժարական կտա՞

«Ասել, թե հանրաքվեն այս կամ այն ժամկետում կլինի, չէի ուզենալ, բայց կարող եմ ասել, որ գոնե աշնանը մենք մեզ հետ կապված աշխատանքները կաշխատենք իրականացնել և ներկայացնել Նախագահին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: 

Ինչ վերաբերում է ընդդիմության բերած հակափաստարկներին, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով գործող իշխանությունը վերարտադրվելու փորձ է անում, ապա Գագիկ Հարությունյանը նկատեց. «Եթե գործող իշխանությունը ցանկություն ունենա վերարտադրության, ապա կարող է և ավելի հեշտ կվարտադրվի այսօրվա Սահմանադրությամբ, քան փոփոխությունների դեպքում»:

Նա նաև շրջանցեց հարցը, թե հնարավոր է հրաժարական տա գործող Սահմանադրության անկատարության մեջ մեղքի իր բաժինն ունենալու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ