18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեխաների աչքի առաջ դաժանորեն սպանել են

Նիզակ Բալյանի պատմությունը

1910 թ., Կիլիկիա, Սիս

Անահիտ Բալյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պատմությունը: Նա 5 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ բռնել է գաղթի ուղին: Մայրը մահացել էճանապարհին, իսկ հորը դաժանորեն սպանել են: Արդյունքում որբացած 7 երեխան հայտնվել են Բեյրութի ամերիկյան մանկատանը:

«Իմ հայրը՝ Նիզակ Խաչատուրի Բալյանը (Պալյանը), ծնվել է 1910 թվականին Կիլիկիայի Սիս քաղաքում (Թուրքիա): 1915-ին Թուրքիայի կողմից կազմակերպված Եղեռնի ժամանակ հայրս իր ծնողների, քույրերի և եղբայրների հետ բռնում է գաղթի ճանապարհը: Ընտանիքի ամենափոքր երեխան՝ հայրս, մի առավոտ արթնանալով տեսնում է մորը գետնի վրա պառկած, փորձում է արթնացնել, սակայն մայրը ճանապարհի դժվարություններին ու սովին չդիմանալով մահացած է լինում: Հորը՝ Խաչատուրին, դաժանորեն սպանում են երեխաների աչքերի առջև: Երեխաները մնում են անտեր, սոված և անօգնական:

Հայրս, չնայած՝ եղել է 5 տարեկան, բայց հիշում էր այն դժվարին և դառը տարիները, որ ապրել էին իրենք առանց ծնողների, մանկատանը (Բեյրութում գտնվող ամերիկյան որբանոցում, մինչև 1925թ.), որից հետո յուրաքանչյուրը բռնել է իր կյանքի ճանապարհը: 7 երեխայից յուրաքանչյուրն ապրեց իր կյանքով՝ չտեսնելով, չճանաչելով միմյանց: Հորս հիշողության մեջ կար միայն դառնություն ու կարոտ իր հարազատների նկատմամբ,մահացավ՝ այդպես էլ չտեսնելով իր եղբայրներին ու քույրերին»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ