18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մորթել են սեփական տան տանիքում

Հակոբ Գասպարյանի պատմությունը

Խարբերդ

Սառա Գասպարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր ծնողների պատմությունը: Սառայի հայրը մոտ 10 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են ծնողներին, ինքն ու եղբայրն աղջկա շորեր հագած բռնել ենգաղթի ուղին: Նրանց հետ է եղել նաև քույրը, որին, սակայն, ճանապարհին կորցրել են: Սառայի մոր ընտանիքը փրկվել է՝ շնորհիվ Վանի հերոսամարտի:

«Հայրս ծնվել է Խարբերդի Մեզիրե մարզում, մայրս արմատներով Վանի Կուրուբաշ գյուղից էր: Ցեղասպանության ամենադաժան հետևանքները կրել է հորս ընտանիքը: Հայս շատ չէր սիրում պատմել կատարվածի մասին, հիմնականում լուռ էր, սակայն այն ինչ պատմել է, հետևյալն է.

Ընտանիքը եղել է ապահով և ուսյալ, պատկանել է միջին խավի առևտրական դասին: Երբ թուրքերը հարձակվել են տան վրա, հորս ծնողները միտումնավոր բարձրացել են տանիքի վրա, որպեսզի գոռոցներով շեղեն թուրքերի ուշադրությունը տան ներսում գտնվող երեխաներից: Թուրքերը տանիքում մորթել են հորս ծնողներին, իսկ այդ ընթացքում հայրս, իր եղբայը և քույը՝ Սառան, կարողացել են փախչել:

Հայս՝ Հակոբը, և իր եղբայր Խաչատուրը եղել են տաս-տասներկու տարեկան և հագած են եղել աղջկա շորեր: Նրանք միացել են դեպի անապատ քայլող խարբերդցի գաղթականների հսկա շարասյանը:

Գաղթի ճանապարհին քույը՝ Սառան, կորում է և այլևս նրան չեն կարողանում գտնել: Կորած հորաքրոջս անունն է եղել Սառա Կասպարեան(Գասպարյան):

Մորս ընտանիքը, շնորհիվ Վանի հերոսական ինքնապաշտպանության, կարողացել է փրկվել ոչնչացումից: Իմ Եղսո (Եղիսաբեթ) տատս շատ էր պատմում կոտորածներից: Մայրս ծնվել է գաղթի ճանապարհին և տատիկս չի հիշել նրա ծննդյան օրը: Տատիկս պատմում էր, որ առաջին անգամ գաղթել են Վանից Էջմիածին, հետո ասել են՝ Վանն ազատագրվել է, կարող են վերադառնալ: Դարձի ժամանակ թուրքերը կտրել են ճանապարհը, և հայերը գաղթել են դեպի Իրաք, Բաղդադ: Բաղդադում ապրել են ամերիկան օգնության կազմակերպած վրաններում: Հետո եկել են Լենինական: Տատս իր երեք երեխային՝ մորս, մորաքրոջս և քեռուս, տարել է ամերիկյան որբանոց: Հետո տատիկս որբանոցից վերցրել է իր երեխաներին»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ