06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Անցել է երկու տարի, ի՞նչ ընթացք ունի Հրաչ Մուրադյանի սպանության գործը

Ազգային ժողովում Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործից: «Մեր ցավն է Պռոշյանի համայնքապետ, Մարտական խաչի ասպետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքը, որը կատարվեց օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ: Անցել է երկու տարի, ի՞նչ ընթացք ունի գործը, ձեր խոստացած նոր օպերատիվ հետախուզական խումբը շարունակո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ: Նախկինում Դուք լավատես էիք, որ բոլոր շանսերը կան` գործը բացահայտելու համար: Այսօր ունե՞նք այդ լավատեսությունը, գործը կբացահայտվի՞, թե՞ ոչ»,- հարցեց Վարդանյանը:

 Կոստանյանը նշեց, որ նոր օպերատիվ քննչական խումբը դեռ շարունակում է աշխատել:   «Եթե համարեինք, որ ամեն ինչ արել ենք` գործը բացահայտելու համար, բայց գործը չի բացահայտվել, մենք ստիպված պետք է կասեցնեինք գործի վարույթը, բայց գործի վարույթը շարունակվում է: Ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող, բայց վստահ եմ` ամեն ինչ անելու ենք, որ արդյունքը երաշխավորենք, ավելին ասել չեմ կարող»,- ասաց դատախազը: 


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ