06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արմեն Աշոտյանը հանդիպել է Լատվիայի կրթության նախարարի հետ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ:

Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային և թե կազմակերպչական տեսանկյուններից և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար:

Պատասխան խոսքում նախարար Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով տիկին նախարարին գնահատականի և անձնական ակտիվ մասնակցության համար, ընդգծել է Երևանյան կոմյունիկեի կարևորությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև հայ-լատվիական կրթա-գիտական համագործակցության հեռանկարները, մասնավորապես երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:  Հանդիպամն ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ