28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա

Մայիսի 18-ից 21-ը աշխատանքային այցով Գերմանիայում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիրակությանն ուղեկցում էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտի, Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայել Բրանդի, մշակութային և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Ս. Էհրմաննի, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական խորհրդարանական կապերի ամրապնդմանը, երկկողմ հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային հարցերի, ուկրաինական ճգնաժամի և ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների շուրջ: Գերմանական կողմի խնդրանքով հայ պատգամավորները մանրամասն ներկայացրին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավորների պատվին տրված  աշխատանքային ճաշի ժամանակ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը հանդիպեցին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ղեկավարության հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ