06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխատանքային այց Շիրակի մարզ

Մայիսի 20-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Վերլուծելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թերություններին ու բացթողումներին, որոնք պայմանավորված են անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով, մասնագիտական անբավարար պատրաստականությամբ, հասարակության հետ տարվող ոչ լիարժեք աշխատանքով: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, կեղծ կատեգորիաների բացառումն ու հանրային մթնոլորտի առողջացումը և ընդգծեց ոստիկանի հեղինակության, պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու գործում:

Անդրադառնալով ծառայությունը նորովի կազմակերպելու խնդիրներին՝ ոստիկանության պետը ներկայացրեց գլխավոր ուղղությունները:

Վլադիմիր Գասպարյանը շեշտեց հատկապես օրենքի գերակայության ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը, որ գերխնդիր է ոստիկանության համար:

Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը նշեց այն միջոցառումներն ու ժամկետները, որ նախատեսված են իրավիճակը շտկելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ