19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ավելուկ հավաքողներից մեկը մահացել է

Երեկ `մայիսի 31-ին, Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած բեռնատարի վթարի հետեւանքով 17 ուղեւորներից 11-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շարունակում են բուժվել  Սիսիանի բժշկական կենտրոնում: Հիմնականում նրանց մոտ կոտրվածքներ են: Բ

ժիշկների գնահատմամբ, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում: Երեք հոգի արդեն դուրս են գրվել:

Վարորդը Գորիսի Քարահունջ գյուղի բնակիչ 1982թ. ծնված Ժիրայր Ղազարյանն է եղել, որի վարած բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Քարահունջեցիները Սիսիան ավելուկ հավաքելու էին գնացել եւ դեպքի տեղի է ունեցել վերադարձի ճանապարհին: Մեկ հոգի` 1948թ. ծնված Նադեժդա Հակոբյանը տեղում մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ