17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանը խոստացավ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահի նստավայրի մոտից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ նրանց մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ օրեր առաջ նստացույց հայտարարած գործարանի աշխատակիցներին մոտեցել էր Փաշինյանը և նաիրիտցիների աչքի առաջ զանգահարել Երվանդ Զախարյանին, վերջինս էլ նրան խոստացել է, որ մինչև տարվա վերջ նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը՝ գուցե մաս-մաս:

«Մենք միայն մի խնդրանք, ունենք, որ վաղը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցնեք մեր աշխատավարձերի պարտքի մասին»,- Նիկոլ Փաշինյանին խնդրեց Անուշ Հարությունյանը։

 Պատգամավորը խոստացավ, որ այդ հարցը անպայման հնչեցնել․« Չնայած ես այլ հարց եմ պատրաստել նրա համար, բայց այնուամենայնիվ ձեր առաջարկած հարցն էլ կտամ»,-ասաց պատգամավորը և հեռացավ։

Ցուցարարները նույնպես հեռացան՝ հայտարարելով, որ վաղը հավաքվելու են ԱԺ-ի դիմաց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ