16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Շարունակական հսկողություն՝ չնախատեսված վայրերում աղբ թափելը բացառելու նպատակով

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 52 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ այնքան բավարար գնահատելով կատարվող աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել  այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն դրա համար սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք ձևավորելու համար: Գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում հանձնարարվել է խստացնել նաև աղբահանություն իրականացնող կազմակերպության աշխատանքների նկատմամբ հսկողությունը:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ 4 վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում 13 արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է օրենքով տրված լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 12 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն  սահմանել:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ