Մարմնի մասեր, որոնք անմիջապես մատնում են տարիքը
Դարերից ի վեր մարդիկ փնտրում են երիտասարդ մնալու գաղտնիքը, անում են ամեն ինչ` հնարավորինս երկար երիտասարդ երեւալու համար:
Սակայն բնության դեմ մարդն անզոր է, եւ որքան էլ խնամքի միջոցներ կիրառեք, կան մարմնի մասեր, որոնք «դավաճանորեն» մատնում են մարդու տարիքը:
Քիթը եւ ականջները
Տարիքի հետ ականջների բլթակները կախվում են, իսկ քթի ծայրը` երկարում:
Ծնկներն ու արմունկները
Այս մասերում տարիքի հետ կաշին կախվում է, եթե ցանկանում եք երիտասարդ մնալ, հետեւեք մարմնի այս մասերին:
Վիզը
Վզի վրա շատ արագ են կնճիռներ հայտնվում` մատնելով ձեր տարիքը:
Մազերը
Տարիքի հետ մազերը կորցնում են փայլը, ձեւը:
Ատամները
Տարիքի հետ ատամները սկսում են դեղնել, հատկապես, եթե շատ եք ծխում եւ քաղցրեղեն օգտագործում:
Ձեռքերը
Ձեռքերի կաշին եւս շուտ է վնասվում, տարիքի հետ դրա վրա բծեր են հայտնվում:
Աղբյուր` 7MedNews