17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երևանի բուհերը՝ Գյումրիո՞ւմ. կրքերը թեժանում են

Քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ Երևանում գործող Գեղարվեստի պետական ակադեմիան, Տենտեսագիտական համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը տեղափոխել Գյումրի և այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին:

Նախագծի հեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն բացատրում  է, որ խնդիր է դրված բեռնաթափել Երևանը, ինչի լուծումը  ճանապարհներից մեկի  բուհերը տեղափոխելն է «60 բուհ կա, 100 000 ուսանող մայրաքաղաքում, մենք կարող ենք այդ տարածքները վաճառել և փոխարենը մարզերում հզոր բուհական համալիրներ ստեղծել. Օրինակ, եթե ֆիզկուլտինստիտուտը տեղափոխվի Գյումրի, կունենա մեծ բազա, Երևանում չունի»:

 Բացի այդ ըստ Մուշեղյանի ծրագիրը կարեւոր է հատկապես Գյումրիի համար, քաղաքը մինչ երկրաշարժն ունեցել է 280 000 հազար բնակչություն, հիմա դրա կեսն է:

Մեզ հետ զրույցում ճարտարապետը տեղեկացրեց, որ ծրագիրը քննարկվել է մի շարք պատգամավորների և Գյումրիի քաղաքապետի ներկայությամբ, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունել այս գաղափարը, ավելին, հարցն ուսումնասիրելու համար Կառավարությունը պետք է հատուկ հանձնաժողով ստեղծի:

Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն էլ ասում է, որ Գյումրին պատրաստ չէ ընդունել այդքան ուսանողի։ «Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները պետք է շաբաթը երկու անգամ Ազգային պատկերասրահ գնան, ինչպե՞ս են գնալու, եթե մարզում սովորեն։ Երևանում սովորողը երբեք մարզ չի հասնի սովորելու համար»,-ասաց Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ