16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Էս ինչ ձևի կենդանի ա սա. Սեյրան Սարոյանը՝ Զարուհի Փոստանջյանին /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանի ընդմիջումը, և ավելի բուռն շարունակվեց վիճաբանությունը՝ վերածվելով կռվի՝ Ժառանգական Զարուհի Փոստանջյանի և ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի միջև: Բանն այն է, որ Փոստանջյանը ինչ-որ թղթեր էր բաժանում պատգամավորներին, և երբ պատգամավորը մոտեցավ գեներալին, վերջինս նետեց. «Էս ինչ ձևի կենդանի ա սա, հլը սրան նայեք, դու ոչ մի բանի հետ գործ չունես»,-ասաց Սարոյանը: Պատգամավորներից ոմանք միջամտեցին՝ հեռու տանելով Փոստանջյանին:

«Էս հիմա ոստիկանություն կդիմեմ»,-գոռում էր Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ-ական պատգամավորին չէր կարողանում հանգստացնել անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, և Սարոյանը շարունակում էր գոռալ: Նախագահող Հերմինե Նաղդալյանը հորդորեց Սեյրան Սարոյանին տեղից չխոսել, սակայն Սարոյանի ձայնը դեռ լսելի էր, և այդպես էլ հասկանալին չէր, թե ինչն էր հունից հանել Սարոյանին:

Տեսանյութը՝ 1in.am

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ