16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես պատրաստել կաթնաշոռ տնային պայմաններում

Տարբերակ №1

Կաթը լցնում եք ապակե տարայի մեջ, ավելացնում հացի փշուրներ, խառնում կաթն ու դնում պատուհանագոգին։ Երբ նկատում եք, որ կաթը թթվել է, արդեն կարելի է հեռացնել հացի փշուրները, իսկ տարան դնել թավայի վրա եւ դնել 150 աստիճանո ջերմաստիճանով տաքացած ջեռոցի մեջ. ի դեպ, բանկան կափարիչով չեք փակում։ Մեկ ժամ անց ջեռոցը պետք է անջատել, բայց դեռ ապակե տարան չեք հանում։ երկու երեք ժամ անց բացում եք ջեռոցը, հանում կաթն ու մարլայի օգնությամբ կաթնաշոռն առանձնացնում։ Իսկ շիճուկը չեք թափում, քանի որ այն կարող եք օգտագործել թխվածքաբլիթներ, բլիթներ կամ հաց թխելիս։

Տարբերակ №2

Վերցնում եք թթված կաթը, լցնում ապակե տարայի մեջ, դնում կաթսայի վրա եւ խառնում. կաթով լի բանկայի տակ նախընտրելի է սրբիչ դնել։Կաթսայի մեջ ջուր եք լցնում եւ դնում մարմանդ կրակին. պետք է ուշադիր լինել, որ ջուրը եռալու ժամանակ չհայտնվի կաթով լի տարայի մեջ։ Այնուհետեւ կաթնաշոռը սկսում է առանձնանալ կաթի շիճուկի, ուստի արդեն կարելի է մարլայով քամել կաթնաշոռը:

Ուտեմքեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ