07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պարզաբանում, թե ինչու Ճշմարիտյանն ԱԺ-ում չէր

Ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված հարցադրումների և դժգոհությունների` թե ինչո՞ւ նախարարները չեն մասնակցում ԱԺ խորհրդարանական լսումներին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կարեպի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի մասնակցել  մայիսի 15-ին Ազգային Ժողովում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղի ունեցած Խորհրդարանական լսումներին, քանի որ նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 13-15-ը գտնվում է Թբիլիսիում` ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` http://mineconomy.am/arm/617/1/news.more.html/:

Խորհրդարանական լսումներին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ