16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչու են Արթուր Հարությունյանին «պալաչ» մականունը տվել

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը խոստանում է, որ ընտրվելու դեպքում շատ փոփոխություններ են լինելու քաղաքում: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ եթե ցանկանար ուղղակի ավելի շատ գումար աշխատել,  երկրից դուրս կբացեր իր բիզնեսները, բայց բացել է Աբովյանում, որովհետև առաջին հերթին բնակչին գործ է տալիս: «Մարդկանց մեջ պետք է կյանք ու հոգի մտնի, իսկ երբ չի լինում, ընկճված ու վախեցած են լինում»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է իր մականվանը՝ «պալաչ», ապա Հարությունյանն ասաց, որ չի նեղվում այս մականունից: «Ես աշխատել եմ ներքին զորքերում և Հարությունյան Վարդանի մոտ, այդ պազինոն եմ ստացել, հետո այն թողեցին մականուն: Ամեն մեկն ունի իր մականունը, մեկը՝ բազե, կկու, հո այդպես չի՞»:

Արթուր Հարությունյանը նշեց՝ մի քիչ խիստ է, աշխատանքի մեջ հետևողական ու պահանջկոտ է, նայց դա չի նշանակում, որ մարդկանց նկատմամբ դաժան է: «Երիտասարդ տարիներին բոլորս էլ այնպիսի միջավայրում ենք ապրում, փողոցներում կռիվ ենք անում, մեկն ուժեղ է կռիվ անում, մեկը թույլ է կռիվ անում, չի նշանակում, որ դաժան է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ