03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ.

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. 
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
 
Ընտանիքը մեզանում կարեւորվում է ոչ թե ձեւի, այլ բովանդակության, էության եւ նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է եւ մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել: Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող, ուստի եւ կարողանում ենք հաջողությամբ համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը՝ ընտանիքը մշտապես համարելով եւ ընդունելով ազգապահպանության կարեւորագույն գործոն:

Նրա առաքելությունը առանձնահատուկ է եղել ինչպես մեր պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, որն առավելագույնս է արժեւորվում ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության կողմից, որովհետեւ որքան շատ լինեն երջանիկ, ներդաշնակ եւ բարեկեցիկ ընտանիքները, այնքան ուժեղ կլինեն պետությունն ու հասարակությունը:

Սիրելի հայրենակիցներ, այս լուսավոր տոնը վերստին հաստատում եւ ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում, մասնավորապես, սեր հայրենիքի եւ հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն, սրտաբացություն: Ընտանիքի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, հատկապես բազմանդամ ընտանիքներին եւ այն օջախներին, որտեղ գորովանքի եւ հոգատարության մթնոլորտում որդեգրված երեխաներ են մեծանում: Անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն համերաշխությունը, փոխըմբռնումը եւ սերը»: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ