03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան են գալիս Գուչիի կինը, Քուվեյթի արքայադուստրը. կմեկնարկի կանանց երևանյան շաբաթը /վիդեո/

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և  ՀՀ Կին ձեռներեցների ցանցը կազմակերպում են «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org):  Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ այս երկու կազմակեևրպությունները հունիսի 8-11-ը հայտարարում են կանանց երևանյան շաբաթ, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են անցկացվելու ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Մասնավորապես նա առանձնացրեց «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովըԱյն անցկացվելու  է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի հովանու ներքո: Լինելու են այցեր դեպի տարբեր կազմակերպություններ, ձեռնարկություններ: Նման միջոցառումներն աննախադեպ են մեր երկրի համար:

 Նա նշեց, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում Հայաստանի ներկայացուցիչն է, և այս տարի տարի Համաշխարհային ասոցացիան այս միջոցառումն անցկացնելու պատիվը տվել է մեր երկրին: Նա նշեց, որ այս կազմակերպությունը միավորում է աշխարհի 120 երկրների, և այս ցանցում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

 Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ համաժողովին հրավիրված են մասնակցելու հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև FCEM-ի նախագահ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստրը` Արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահը, ով աշխարհի 100 ականավոր արաբ կանանցից է,  Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM), որի հովանու ներքո է անցկացվելու կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է (հայտնի Գուչի ընտանիքից):

 Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ Կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է շուրջ 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն ՀՀ Կին ձեռներեցների ցանցի միջոցով խրախուսում և ապահովում է գործարար կանանց միջև կապերի հաստատումը Հայաստանում և արտերկրում:

 Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր:

Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ