18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Համբարձման տոնը՝ Մանկական զբոսայգում

 

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։

     «Համբարձման տոնը շարժական է, նշում ենք Սուրբ Զատկից 40 օր հետո։ Դարեր շարունակ մեծ տոնախմբությամբ նշվող ազգային տոներից է, որի նշանավորումը, սակայն, վերջին տասնմյակներում պակասել էր։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր աջակցությամբ մեծ կարևորություն է տալիս ազգային տոներին. օրինակ, Բարեկենդանը այս տարվանից դասվեց Երևանի տոների շարքում և նույնկերպ մտորում ենք միախմբել ժողովրդական, հոգևոր, ազգագրական ծիսակատարությունները և Համբարձման տոնը ևս պատարագից հետո մեծ շուքով համատարած նշել»,- ներկայացրել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող Պետրոս ավագ քահանա Մալյան։

     Համբարձման տոնակատարությունը անկացվել է ավանդական ծիսակարգով՝ ազգագրական երգ ու պարով, վիճակի տոնահանդեսով։

     «Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը ջանում է աջակցել ազգային տոների տարածմանը՝  երևանյան երիտասարդությանը ներգրավելով ազգային տոնակատարություններին, այսպիսով ներկայացնել դրանց ակունքները, պատմությունը, նշանակությունը։ Նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ