23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սոբչակն անփոխարինելի է

Լրագրող Անդրեյ Մալախովը որոշել է աջակցել Քսենիա Սոբչակին, ում օրերս արգելեցին  վարել “МУЗ-ТВ”-ի երաժշտական մրցանակաբաշխությունը: Իբրեւ համերաշխության նշան` Մալախովն ինքն է հրաժարվել վարել մրցանակաբաշխությունը:

Անդրեյը համամիտ է Սոբչակի այն տեսակետի հետ, որ իրեն աշխատանքից ազատել են իր քաղաքական հայացքների եւ  քաղաքացիական ակտիվության պատճառով: Դա Մալախովին անհեթեթություն է թվում, այդ պատճառով էլ նա որոշել է դուրս գալ մրցանակաբշխությունը վարող հաղորդավարների թիմից` դրանով արտահայտելով իր դժգոհությունը:

Ի դեպ, կազմակերպիչները մեծ դժվարությամբ են Մալախովին փոխարինող գտել: Միջոցառման 3-րդ հաղորդավարը կլինի դերասան եւ հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովը: Իսկ Քսենիայի տեղը դեռեւս թափուր է: Մրցանակաբաշխության մյուս հաղորդավարուհին` Լերա Կուդրյավցեւան հայտարարել է, որ Սոբչակն անփոխարինելի է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ