Իրանի վրա հարձակումը սպառնալիք է Հայաստանի համար. քաղաքագետ

“ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդ, կոնգրեսական Ռոն Փոլը բազմիցս հայտարարել է, որ ինքը մտադիր է պատերազմ հայտարարել Իրանին, ինչը նախեւառաջ սպառնալիք է Հայաստանի համար”, -հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` այսօր` հունիսի 2-ին` լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Քաղաքագետը համոզված է, որ այդ հարձակումը քայքայիչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը սերտորեն կապված է Իրանի հետ ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության տեսանկյունից: Շաքարյանցի համոզմամբ` եթե բարեկամ երկրին վնաս լինի, հնարավոր չէ, որ մենք չտուժենք: Իսկ վնասը կլինի ոչ թե ազդեցիկ, այլ քայքայիչ, քանի որ Հայաստանը բաց սահման ունի միայն Իրանի հետ:
Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց նաեւ, որ Իրանի վրա հարձակման դեպքում առիթը բաց չի թողնի նաեւ Ադրբեջանը եւ պատերազմը կվերսկսվի: