Ինչ անել Սուրիկ Խաչատրյանի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է.
«Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը:
Մասնավորապես, «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտեն՝ ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեռ երկու տարի էլ չի անցել Ավետիք Բուդաղյանի սպանությունից, Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվել է քրեական պատմության կիզակետում:
Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց 2013 թվականի հունիսի 1-ին, Մուրիկ Խաչատրյանի տան դիմաց: Տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվեց որպես ինքնապաշտպանություն: Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է՝ ասելով թե իր որդին կապ չունի Ջաքարյանների ծեծի հետ, բայց հետագայում այլ բան է պարզվել:
Եւ պարզվելու արդյունքում խայտառակվել են նաեւ իրավապահ համակարգի մարզային ներկայացուցիչները: Դրա համար էլ երեկ Գորիսի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից: Եւ հիմա Սուրիկ Խաչատրյանից բացատրություն է պահանջվել: Ու ՀՀ Կառավարությունում մտածում են, որ եթե այս միջադեպի մասով աղմուկը չդադարի, ապա նրանք պետք Է ինչ-որ քայլ կատարեն:
Թերթին հայտնի է դարձել, որ Հարութ Զաքարյանը ծեծից հետո աչքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղափոխվել է Մոսկվա՝ այստեղ հետագա բուժումը շարունակելու համար» :
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: