17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գործատուներն իրավունք չունեն արտաքինի, երկար ոտքերի պահանջներ դնել, եթե մասնագիտական անհրաժեշտություն չկա /վիդեո/

«Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ պետական հսկողություն, վերահսկողություն, պետական մարմինների կողմից իրականացվում են տեսչական բարեփոխումներ մեր երկրում, ստուգումների համակարգ է ներդվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանալեվ հարցին, թե ինչպես կարող են ՀՀ-ում գործատուներին պարտադրել չխախտել աշխատանքային օրենսգիրքը: Նշենք, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում:

Դիտարկմանը, թե այսօր Մալաթիայի տոնավաճառի աշխատողներն են դուրս եկել բողոքի ցույցի, քանի որ նրանց ստիպում են յոթ օր իրար հետևից աշխատել, նա արձագանքեց. «Գործող օրենսգիրքն ասում է, որ անձն առնվազն երկու իրար հաջոդող աշխատանքային օրեր պիտի հանգստանա, ժամային 36 ժամ»: 

Ըստ Ավետիսյանի՝ չի կարելի նաև աշխատանքի ընդունել այնպիսի պահանջներով, որոնք կապ չունեն աշխատանքի մասնագիտական ունակությունների հետ՝ օրինակ «երկար ոտքեր», «բարեկազմ կառուցվածք» և այլն: «Աշխատանքային օրենսգիրքն արգելում է ըստ սեռի, տարիքի, ռասսայի, կրոնական, կուսակցության խտրականություն դնել»:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ