18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «զրկել է» Մետրոպոլիտենին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց  կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ է տրամադրում 2012 թվակականի օգոստոսից, որպեսզի մետրոյով երթևեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու և համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքի սպասելիս կամ երթևեկության ընթացքում: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երևանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար և առանց որևէ նախապայմանի, այդ թվում՝ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որևէ տեսանյութ դիտելու նախապայմանի:

Սակայն վերջերս, երրորդ անձանց կողմից՝ առանց ընկերության հետ համաձայնեցնելու միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքին՝ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութեր՝ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերը նշվածը գնահատվում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին և վերջինիս չարտոնված շահագործում՝ շահույթ ստանալու նպատակով:

Հետևաբար, ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը՝ մինչև իր ենթակառուցվածքին չարտոնված և ապօրինի միջամտության վերացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ