19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայ մարդու սթրեսի առաջին պատճառը դատարկ գրպանն է

Հայ մարդու համար սթրեսի պատճառ է դառնում նախ և առաջ դատարկ գրպանը: Henaran.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատեց, որ առօրյա հոգսերը ևս ամենալուրջ սթրեսորներից են: «Հայաստանում աղքատությունը, մարդկանց պահանջմունքներն այնպիսին են, որ նա ուզում է բարեկեցիկ ապրի, սակայն տնտեսական խնդիրները, բարեկեցության պայմանների բացակայությունը արդեն սթրեսի առիթ են մեզ մոտ»,-նշեց Նալչաջյանը:

Լուրջ սթրեսոր է նաև արդարության դեֆիցիտը: Հոգեբանի խոսքով՝ մարդիկ մշտապես ասում են, որ արդարությունը շատ լավ բան է, սակայն երբ հերթն իրենց է հասնում, նրանք ոչ միշտ է, որ արդար են վարվում՝ ասելով, թե իրենք «սպիտակ ագռավ» չեն: Այս ամենը, ըստ սրտաբան Արմեն Աստվածատրյանի, նպաստում են, որ ամբողջ աշխարհում հիվանդությունները երիտասարդանան: «Սիրտանոթային հիվանդությունները ամբողջ աշխարհում երիտասարդանում են: 

Մոտ քսան տարի առաջ քառասուն տարեկան ինֆարկտակիրը համարվում էր երիտասարդ, սակայն հիմա արդեն քսան-երեսուն տարեկանի համար ինֆարկտակիր լինելը սովորական է համարվում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ