11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պոեզիայի պուրակ՝ բետոնի վրա.ահազանգ

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Հայաստանի գրողների միության բակն ավերվում է: մտահոգությունը քաղաքի բարբորոսական վարեբերմունքն է այդպիսի բետոնապատում , Ճարտապետների միությանը, :

«Գրողների միության շենքի բակն ավերվում է, իսկ այգին ոչնչացվում է բետոնապատման պատճառով»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին ահազանգեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ հարցը երկու տարի շարունակ բարձրաձայնում է, բայց անօգուտ:

Սպառողների միության նախագահի բնորոշմամբ՝ այս ամենը բարբարոսական վերաբերմունք է  բնության հանդեպ :

Պողոսյանը 2 տարի շարունակ դիմումներ է հղում   պատկան մարմիններին, սակայն քաղաքապետարանից ուղարկված պատասխանները Արմեն Պողոսյանին չի գոհացնում:

« Թղթի վրա տառերով գրել են, որ շինարարություն չի կատարվում, այլ բարեկարգման աշխատանքներ: Ես գիտեմ ինչ նշանակում բարեկարգում, իսկ ինչը շինարարություն: Ես բանավոր խոսակցություն եմ ունեցել Գրողների միության նախկին երջանկահիշատակ  նախագահի հետ: Բացի սա գրողների միությունից ասում են, որ այդտեղ Պոեզիայի պուրակ են կառուցոմ, բայց ինձ համար անհասկանի է դա՝ պոեզիայի պուրակ են կառուցում կտրելով կանաչ ծառերը: Բետոնի վրա ինչ պոեզիայի պուրակ»,- նկատեց բանախոսը՝ ընդգծելով, որ եթե հարցը քաղաքակիրթ  տարբերակով լուծում չի ստացել, ապա այն տեղափոխելու են իրավական հարթություն:

Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը շարունակելով Պողոսյանին շեշտեց, որ քաղաքապետարանը խախտել է օրենքը.

«ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված է, որ մենք իրավունք ունենք պահանջելու քաղաքապետարանից: Ցավոք սրտի քաղաքապետարանը չի արձագանքում: Քաղաքապետարանը խախտել է օրենքը: Գրողների միությունը ՀԿ է և պետությունը նրան կարող է թույլտվություն տալ, կարող է և չտալ»,-հավելեց իրավապաշտպանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ