17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Էս մեր երկիրն է, մենք որևիցե ուրիշ տեղ չունենք գնալու

«Եթե կառուցել են շենքերն ու չեն մտածում, որ դրանք բնակեցված են, թե ոչ, ուրեմն այլ խնդիր կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ շատ էլիտար շենքեր բնակեցված չեն, քանի որ թանկ արժեն, ինչպես նաև արտագաղթն է ահագնանում: «Մեր ժողովուրդը հեշտ գնացող չի, աշխատանք չունենալն ու նրանց նկատմամբ իշխանությունների ցինիկ վերաբերմունքն են պատճառը: Սովին կդիմանան, միաժամանակ կաշխատեն, նորից կկառուցեն:

Եթե այս ժողովուրդը կառուցել է սովի տարիներին ակադեմիաներ, էլի կանի, եթե իշխանություններն ու պետությունը նպատակ ունենան հեռանկար ցույց տալու այդ նույն ժողովրդին: Ապրելակերպ պետք է լինի, որտեղ բոլորը հավասար իրավունքների տեր լինեն, իսկ հիմա պետությունը կրկնակի ցույց է տալիս, քաղաքացին իր ուշադրության կենտրոնում չէ»,-նշեց նա:

Ըստ Մինասյանի՝ ընտրել քաղաքական այնպիսի գիծ, թե ինչպես անել, որ այս ժողովուրդը տեղում գործ ունենա:

Նա անդրադարձավ նաև քաղաքի ճարտարապետական տեսքին: «Մեծ մոլերն այս քաղաքի համար չեն, խանգարում են փողոցի երթևեկությանը, սուպերմարկետները, մոլերը պտի լինեն քաղաքի կենտրոնից հետո, ուղղակի գիտեն, որ դրանով բոլորին են ներգրավում իրենց մեջ, դրա համար այդ վայրերում են կանգնեցնում:

Էս մեր երկիրն է, մենք որևիցե ուրիշ տեղ չունենք գնալու, պետք է ստեղծվեն պայմաններ, որ մնանք այստեղ ու ապրենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ