17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան` նաև Լեռնային Ղարաբաղում /ֆոտո/

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան։

Նվիրված լինելով Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի  հաղթանակին, այն անց է կացվել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի շրջանակներում, որի նախաձեռնողն է ՀԱՊԿ Համալսարանական լիգան։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը նույնպես միացել է մի միջոցառման, որը համաժամանակ իրականացվել է նաև Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Մերձդնեստրում։

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է կազմակերպիչների www.valspobedy.com վեբ-կայքով։ Այնուհետև կազմակերպվել է ֆլեշ-մոբ։ Երաժշտությունից հետո, ակցիայի մասնակիցները կանգնել են ռուսական «СПАСИБО» բառի կառուցվածքով՝ այսպիսով իսկ հեռակա կարգով խորը երախտագիտություն  հայտնելով Հայրենական մեծ պատերազմի  բոլոր վետերաններին։

Արցախում ակցիայի անցկացումը համակարգել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը։ Աջակիցների թվում էին    ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,  Արցախի պարի պետական համույթը, Ստեփանակերտի փողային նվագախումբը,   «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ մի խումբ կամավորականներ։

 

 Լուսանկարըները՝ Ռուսլան Սարգսյանի և Աննա Ղուկասյանի։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ