17 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Իրականում շատ խիստ մի դատեք»

Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննադատվում է «Ամենախելացի» խաղը լրագրողների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ հաղորդւոմը վարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, ով անդրադարձել է քննադատություններին.

«Դատելով արձագանքներից` շատերը դիտեցին ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ խաղի տոնական թողարկումը:

Շնորհակալ եմ ձեր ջերմ նամակների համար: Ճնշող մեծամասնությունը հավանեց եթերը: Որոշները քաղաքական հումորի նոր մուսա գտան:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել լրագրողներին, ովքեր իրենց մասնակցությամբ և խաղով բարձր տրամադրություն պարգևեցին բոլորիս:

Իրականում շատ խիստ մի դատեք, մի բան է բազմոցին նստած պատասխանել հարցերին, մեկ այլ բան` տաղավարում մրցութային լարվածությամբ և ժամանակի սղության պայմաններում:

Եվ իհարկե, իր բարձունքի վրա էր խաղի ողջ ստեղծագործական խումբը:

Հ.Գ. Մոտ ապագայում նոր հաղորդումներ չառաջարկել»,-գրել է նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ