18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս հաղթանակով դաստիարակված սերունդը հաղթեց նաև Արցախում /վիդեո/

«Առանց Հայրենական Մեծ պատերազմում հաղթելու մենք չէինք կարող ունենալ Շուշիի հաղթանակ, և Շուշին ազատագրեցին այն տղաներն, ովքեր դաստիարակվել էին Հայրենական Մեծ պատերազմի հերոսների օրինակով՝ Բաբաջանյանի, Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Հայրենական Մեծ պատերազմը նախ հայերի համար էր հայրենական մեծ պատերազմ, որովհետև Ստալինգրադի ճակատամարտում անհաջողության մատնվելու դեպքում Թուրքիան երկրորդ հարվածը կհասցներ:

«Յուրաքանչուր հայ գիտակցում էր, որ այդ պայքարը նախևառաջ իր հայրենիքի, Երևանի, Լենինականի, Կիրովականի,Ալավերդու պայքարն է»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը մեծ կորուստներ ունեցավ, հարյուրից ավելի գենելարներ ու հերոսներ, հինգ մարշալ տվեց: ԱԺ փոխնախագահը հիշեց նաև իր Պետրոս պապին, ով մասնակից է եղել պատերազմին ու նկատեց.

«Սա իմ համար նաև ընտակենան օր է, և շատ կարևոր է, որ այս հաղթանակով դաստիարակված սերունդը հաղթեց նաև Արցախում»: Օրվա խորհուրդն, ըստ Շարմազանովի, վերածունդն է, ապրելը,  հայրենիքի համար սրբազան պարտքը կատարելն ու ֆաշզիմի, ցեղասպանության ցանկացած երևույթի դեմ պայքարելը: 

«Հայ ժողովուրդը հաղթած է արդեն, մենք բոլորս մեր ժողովրդի հետ միասին պետք է գնանք միայն դեպի հաղթանակ»,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ