31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնյաների կենացներն ու դաշտային ճաշը /ֆոտո, վիդեո/

Այսօր՝ մայիսի իննին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության անդամները, բարձրաստիճան սպաներ ու պաշտոնատար այլ անձինք այցելեցին «Հաղթանակ»  զբոսայգի: Նրանք նախ ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ, ապա մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների  հիշատակին:

Ապա կայացավ զինվորական հանդիսավոր շքերթը, որից հետո կրկին ավանդույթը չխախտվեց. ներկաներին մատուցվեց ավանդական դաշտային ճաշ: Այն մատուցվեց զինվորական վրաններում: 

Նշենք, որ Հայրենական պատերազմի վետերաններին եւ հյուրերին մատուցվում է սովետական զինվորական ճաշ՝ հաճար եւ հնդկացորեն: 

Վետերանները վրանի ներսում միմյանց շնորհավորեցին հայրենասիրական երգերով և պարեցին: Կենացներ հնչեցրին նաև պաշտոնյաները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ