11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն. տեսահոլովակ

2015 թվականից հունվարից սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումն առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից է:  Այն միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերմանն ու կանխարգելմանը։

 

Սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն օգտվել է շուրջ 6500 շահառու:

 

ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականից առողջապահական բաղադրիչի մասով երեք հիմանական փոփոխություն է կատարվել։ Առաջինը` սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Հաջորդը` առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Եվ երրորդը` շահառուները հնարավորություն են ստացել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը:

 

Հիշեցնենք, որ շահառուները սոցիալական փաթեթի վերաբերյալ  հարցերի և պարզաբանումների համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալություն` (060) 65-03-03, (010) 65-47-11 հեռախոսահամարներով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ