28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Էտ տղերքին եք նեղում»

 Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը թեև իր զինակից ընկերների չափ մասնակցություն չի ունեցել Շուշիի ազատագրմանը, բայց գտնում է, որ այդ հաղթանակը միայն բուն գործողությանը մասնակցած երկու հազար հոգունը չէ. «Շուշին ազգովի ենք ազատագրել: Մի կողմից սա հպարտանալու երևույթ է, բայց մյուս կողմից էլ այս ամբողջ երոևւյթը նմանացնում են ծույլիկ երեխայի օրագրի, երբ նա միայն «Ֆիզկուլտուրա» առարկայից է «5» ստանում, բայց մյուս առարկաները՝ երկու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Սարուխանյանի խոսքով՝ Շուշիի ազատագրումը միակ ձեռքբերումն է, որ անկախությունից հետո ունենք: «Ոչ մի ոլորտում չենք կարողանում այդ հաղթանակը պահել, չենք կարողանում պահել դաստիարակչական, մշակութային, տնտեսական սոցիալական ոլորտում: Հայ մարդը, լինի ազատամարտիկ, թե ոչ, երբ մի տոն է երկրում, նայում ես՝ տոնային տրամադրություն չունի, աչքերի մեջ թախծ է, ի՞նչ տոն»,-շեշտեց նա:

Նշենք, որ այսօր երկրապահների օրն է: Սարուխանյանը խոսեց նաև ազատամարտիկներց՝ հիշելով Վոլոդյա Ավետիսյանին, ով կալանավայրում է այժմ: «Գնդապետը շինծու գործով կալանավայրում է: Ոմանք կարող են ասել՝ էլի սկսեց էս օրով, բայց հենց էս օրով էտ տղերքին եք նեղում, բա ո՞ր օրը խոսանք»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ