17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նորակոչիկը հրաժարավում է ծառայել, որովհետև աղանդի անդամ է

«Կոռնիձոր» ջոկատի անդամ, ազատամարտիկ Գևորգ Քոչարյանը կարծում է, որ նոր ծնվող սերունդը պետք է դաստիարակվի հայի ոգով, եթե ուզում են, որ մեր երկիրը ծաղկի ու բարգավաճի: «Ի՞նչն է կործանում մեր երկիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցրեց նա ու ինքն էլ պատասխանեց՝ բազմակուսակցությունը:, բազմակրոնությունը: «Մեր ազգը ի՞նչն է պահել, մեր հավատքը, կրոնը, այսօր ի՞նչ է կատարվում:

Նորակոչիկին բերում են բանակ, հրաժարավում է ծառայելուց, որովհետև ինքը, չգիտես որ, աղանդի անդամ է: Կոչ եմ անում այդ բոլոր աղանդավորներին, բազմակուսակցություններին, որոնց նույնիսկ կուսակցություն չի կարելի համարել, հինգ անդամով դառնում են կուսակցություն, երկիրը չկործանել»,-նշեց նա:

Ըստ Քոչարյանի՝ երիտասարդ սերնդին պետք է դաստիարակել երկրապահի ոգով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ