11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրեշը դեռ ողջ է /վիդեո/

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյան` Կոռնիձորի Արոն այսօր «Հենարան» ակումբում կիսվեց Շուշիի ազատագրման մասին հիշողություններով: «Երբ շարժումն ազգային բախումների տարածք էր թևակոխել, մենք ստիպված էինք ինքանպաշտպանվել: Մինչև Շուշի մենք ունեցանք մանր ու մեծ հաղթանակներ, ինչպես նաև պարտություններ, իսկ Շուշին մեզ համար հոգևոր հաղթանակ էր: Շուշին փոքրաթիվ ուժերով 1992թ. հեքիաթային ձևով վերցրեցինք` փորձնական հարձակման ժամանակ»,-ասաց նա:

Նա նշեց, որ ճիշտ է՝ Շուշին վերցվեց, բայց ռազմական տերմինաբանությամբ, նրա խոսքով, կարելիէ  ասել՝ հրամանը կատարված չէ` ժամանակից շուտ վերցվեց: «Ամեն մարտիկի գերնպատակն էր դարձել Շուշվա գրավմանը մասնակցել: Սահմանին մնացած զինվորը կարծես իրեն նվաստ էր զգում, որ չի մասնակցում Շուշիի գրավմանը»:

Նա ցավով նշեց, որ այսօր այս գործընթացին մասնակցած մի շարք ազատամարտիկներ, ինչպես օրինակ Ժիրայր Սեֆիլյանը վատ վիճակում են գտնվում: Միաժամանակ նա ասաց, որ այսօր մեր պայքարը դեռ չի ավարտվել: «Հրեշը դեռ ողջ է, հրեշի վիզը պետք է ջարդել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ