13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

10-11 մահացության դեպք է գրանցվում մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում. փորձագետը զայրացած է

Save the Children հետազոտական կենտրոնի հետազոտության համաձայն` մայրերի համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 103-րդն է: Այս տվյալները զայրացրել են Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանին:

 «Այդ ուսումնասիրության մեթոդաբանության մեջ ընկած է առողջապահական միայն մեկ ցուցիչ, մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցիչն է, որը այստեղ բերված 15,6-ը 1000 կենդանածնի հաշվով ու չի համապատասխանում մեր պաշտոնական տվյալներին, որոնք ավելի ստույգ են:

Վերջին տարիներին մեզ մոտ 10-11 մահացության դեպք է գրանցվում մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով, Հայաստանը աշխարհում միջին մահացությունների ցուցանիշ գրանցող երկրների շարքում է գտնվում»,- լրագրողներին ասաց նախարարության ներկայացուցիչը:

«Ինձ համար զարմանալի թվեր կան՝ օրինակ` Թուրքիան մայրերի համար բարենպաստ երկրների շարքում 65-րդ հորիզոնականում է, բայց այստեղ կանայք զրկված են այն բոլոր հնարավորություններից, ինչ մենք ունենք: Թուրքիայում տնային ծննդաբերությունները կազմում են 40 տոկոս»:

Ավագյանի խոսքով, ուսումնասիրության հիմքում վերցվել է մեթոդաբանության կրթական մակարդակը, ըստ տարիների, մեկ շնչին ընկնող եկամուտները ըստ բնակչության թվի, կանանց մասնակցությունը կառավարման ոլորտում.

«Այս ցուցանիշներից է ստացվել այն բարեկեցությունը հղիների համար, որը կա սանդղակում, եւ Հայաստանն էլ հայտնվել է 103-րդ տեղում: Հայասատնում վերջին տարիներին մեզ հաջողվել է մայրական մահացության դեպքերը իջեցնել 20 ինդեքսից ցած 100.000 կենդանածնից: Տարեկան ունենում ենք 60.000 հղիություն, ծննդաբերություն, ախտաբանություն, 7-8 մահ: Այս թիվը ԱՊՀ երկրների համեմատությամբ լավագույնն է, որովհետեւ այնտեղ մահացության նույն ցուցանիշը 29 է, մենք 18-19»,-հավելեց Գայանե Ավագյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ