09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վիգենն առաջինն էր. նրա արյունը առաջինը թափվեց /տեսանյութ/

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել  1992թ. Մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր  ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից  ռմբակոծում էին ԼՂԻՄ -ի, հետագայում նաև՝  Լեռնային Ղարաբաղի հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո)  հպարտությամբ է հիշում անսասան պայքարի այդ օրը: Մեզ հետ զրույցում Բոնդոն նշեց, որ անգամ կռվի ամենաթեժ պահին տղերքը երգում էին: Հետո հիշեց իր զոհված ընկերոջը: Լիբանանահայ Վիգեն Զաքարյանը առաջինն էր:

«Վիգենն առաջինն ընկավ, Վիգենի արյունը թափվեց Արցախի հողին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ