28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ բոլոր «խոպանչիներն» են հարկվելու

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց, որ նախագիծը որևէ թաքնված կողմ չունի և քննարկումը բոլորովին այլ ուղղությամբ է գնում: «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ քննարկումները, որոնք այնքան հաջողոթյամբ գնացին, ինձ թվաց, լրիվ ուրիշ օրենքի նախագիծ եմ ներկայացնում: Մեր նախագիծը որևէ հարկային թաքստոց, հարկային խութ չի պարտադրում»,-ասաց նա:

Փոխնախարարը նկատեց, որ ինչքան էլ կառավարության ջանքերն ուղղվում են այն բանին, որ ներդրումներ լինեն երկրում, աշխատատեղեր ստեղծվեն, այդուհանդերձ մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր աշխատանք է փնտրում դրսում: «Երբ որ մեր քաղաքացիները անհատական կապերի շնորհիվ, մասնավոր ընկերությունների հրավերով գնում են արտագնա աշխատանքի և չեն ձևակերպում որպես վարձու աշխատողներ, այս նախագիծն իրենց չի վերաբերում: Այսինքն՝ մասնավոր համաձայնություն են ձեռք բերում և հինգ, վեց ամիս գնում են աշխատելու, նրանց չի վերաբերում»,-բացատարեց փոխնախարարը:

Նա նշեց, թե փոփոխությունը վերաբերում է այն երկրորդ խմբին, ովքեր մեկնում են արտերկիր և ուզած- չուզած արտերկրում ձևակերպում են ստանում ու աշխատանքային պայմանագիր կնքում: «Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը եկամտահարակը ու շահութահարկը տվյալ երկրում է կատարվում: Այս նախագծով առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որ մեր քաղաքացիները ոչ թե գնան և այնտեղ գրանցվեն, այլ տվյալ կազմակերպությունը ստեղծվի ՀՀ-ում, որ վարձու աշխատողները պայմանագիր կնքեն մեր երկում, բայց իրավասու լինի ընկերությունը, ոչ թե անհատները»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ