04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վճռվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական քննությունը: Վերաքննիչ բողոքներով պահանջվում էր խստացնել դերասանի պատիժը զրկումը:

Քիչ առաջ դատարանը վճռեց մերժել տուժող կողմի հայցը ու առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել ամփոփոխ:

Հիշեցնենք, Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին  5 տարվա ազատազրկման  և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմիքաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն. դրամի փոխհատուցում (որից 10 մլն 165 հազ. 213 դրամը` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար), թողնվեց առանց քննության։

Վերաքննիչ ներկայացված  բողոքով պահանջվում էր  պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Իսկ տուժող կողմը պահանջում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ