20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տերը սատկած կատվից ուղղաթիռ է պատրաստել /վիդեո/

Ի վիճակի չլինելով  բաժանվել ավտովթարից սատկած իր կատվից` անգլիացի նկարիչ Բարտ Յանսենը որոշել է իր սիրելի կենդանուց թռչող սարք պատրաստել` այդ կերպ հավերժացնելով նրան: Տեխնիկայի սիրահար Բարտը որոշել է նրանից ուղղաթիռ պատրաստել:

Յանսենն իր Օրվիլ անունով կատվի խրտվիլակին է ամրացրել տեխնիկական սարքավորումներ, իսկ թաթերին` հեռակառավարման վահանակներ:

Այժմ կատու-ուղղաթիռը արվեստի գործ է դարձել: Նկարչի աշխատանքն արդեն ցուցադրվում է Ամստերդամի արվեստի փառատոնին: Յանսենը հայտարարել է, որ այդ ստեղծագործությամբ հարգել է իր սիրելի կատվի հիշատակը:

Նկարիչը նաեւ հայտարարել է, որ կատվի ծննդյան օրն ինքը նրա վրա ավելի հզոր շարժիչ կտեղադրի:

http://youtu.be/C_-jjr5Xfwk

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ