08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորը մուտք գործեց նաև Աջափնյակ վարչական շրջան

Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով  300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին:   Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ  սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում:

Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է  մատուցում: Մեկնարկը տրվել էր  2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1 – ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաև Դավթաշեն վարչական շրջանում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ