17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Այն, ինչ արեց վարչապետը կառավարության նիստում, առավել քան հաճելի էր»

Այն, ինչ արեց վարչապետը կառավարության նիստում իմ օրենսդրական նախաձեռնության մասին հարցի քննարկման ժամանակ, ինձ համար առավել քան հաճելի էր: Կառավարության նիստին արդեն ներկայացված բացասական որոշման դեմ արտահայտվելով՝ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, թե որքան լավ է պատկերացնում խորհրդարանական հարթակի կարևորությունը, ավելին՝ շեշտեց, որ «դա նաև հարթակ է, հնարավորություն, որպեսզի կառավարության անդամն իր դիրքորոշումը ներկայացնի և խորհրդարանին»:

Շնորհակալ եմ, պարո՛ն վարչապետ: Հույս ունեմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի գործադիրի ղեկավարի խորհրդին, և մենք իսկապես կկարողանանք նոր մոտեցում ցուցաբերել ԱԺ-ում կանոնակարգային նման հարցերը սեփական որոշմամբ առաջ տանելու հարցում:

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն, ով առաջարկել էր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կարգում փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև գրավոր, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ