18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Զզվել ենք արդեն…».սպասում են նախագահին

Այսօր՝ մայիսի մեկին, Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ հարյուրավոր գործազուրկ նաիրիտցիներ դուրս են եկել փողոց՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի լրատվության նախկին պատասխանատու Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք ուրախանալու ոչինչ չունեն, քանի որ իրենց կողմից ներկայացրած պահանջները չեն կատարվում:

«Զզվել ենք արդեն տարիներով մեր փողն ուզելուց: Տոնը թող նշեն այն մարդիկ, ովքեր աշխատանք ունեն: Մենք էլ ենք ուզում աշխատանք ունենալ»,-ասաց նա:

Ինչ են պատրաստվում անել այսօր հարցին, նաիրիտցիներից մեկը պատասխանեց. «Փորձելու ենք հանդիպել նախագահին ու մեր պահանջը փոխանցել իրեն»: Նրանց տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ մասնակցելու միջոցառման, և նրանք հույս ունեն հենց այստեղ հանդիպելու նախագահին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ