09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Սանկտ Պետերբուրգ» հյուրանոց

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Աբովյան պուրակի հարակից հատված, ծանոթացել «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրի կառուցման համար նախատեսված տարածքին:

Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոցային համալիր: Նշվել է, որ ներդրումային այս ծրագիրը կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանն ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

            

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ