14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անհեթեթություն է. նարինջի միջոցով չի կարող ՁԻԱՀ-ի վարակ տարածվել

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանխարգելման բաժնի վարիչ Ժանետտա Պետրոսյանն անհեթեթություն է համարում այն լուրը, թե հնարավոր է նարինջի միջոցով ՁԻԱՀ տարածվի: «Միանգամայն անհեթեթություն է, նման բան հնարավոր չէ, չի կարող լինել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը: 

Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական կայքում լայն տարածում է գտել տեղեկատվություն, համաձայն որի Ալժիրի մաքսային աշխատողները Լիբիայից եկող նարինջի մեծ խմբաքանակ են առգրավել, որը սրսկված է եղել ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակներով: 

Մեր զրուցակիցը նաև խորհուրդ տվեց նման լուրերի դեպքում կենտրոնից ճշտել, քանի որ պատրաստ են հավաստի տեղեկատվություն միշտ տրամադրել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ