12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սանկտ Պետերբուրգի նահանգապետն այցելել է Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոց

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, պատվիրակության անդամ կրթության կոմիտեի անձնակազմի հետ, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալ. Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց։  

Հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել ուսուցման պայմաններին, գրաֆոնդի ծավալին, ապա դպրոցի գրադարանին են նվիրել ռուս դասականների նորատիպ երկեր՝ շուրջ 300 գիրք։

Այնուհետ հյուրերը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի հ. 619 միջնակարգ դպրոցների միջև համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությանը։

Դպրոցի դահլիճում հյուրերը նաև ունկնդրել են աշակերտների մասնակցությամբ փոքրիկ համերգը, որից հետո պատվիրակության հանրակրթական ոլորտի անդամները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և Սանկտ Պետերբուրգի կրթության կոմիտեի ղեկավար Իրինա Բայկովայի ղեկավարությամբ անցկացվող կլոր սեղան-քննարկմանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ