11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Մայիսի 1-3-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը:Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնցթվում են  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստր Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Պոտանինան  և այլ հայտնի գիտակներ:  Թիմերը  կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» և «Քո խաղը» անհատական մրցաշարում:

Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար»  մրցանակի:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանելեն Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժևսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիևից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: 

Գիտակների հայկական ասոցիացիա

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ