18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Աջակցություն վետերաններին

 Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սույն որոշմամբ նախատեսվող միջոցառումը հնարավորություն կտա կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանների առողջության պահպանման և հանգստի կազմակերպումը:

«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և Հայրենական մեծ պատերազմին մասնակից 50 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին կհատկացվի 6,550.0 հազար դրամ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ