16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Թուրքիան այս անգամ տանուլ տվեց

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հայ-թուրքական արձանագրություններից հետ վերցնել մեր ստորագրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշել է, որ եթե հանկարծ Թուրքիան արձանագրություններից մեկը վավերացնի, Հայաստանը շատ վատ վիճակում կհայտնվի:

«Ամեն դեպքում արձանագրությունները իրավաբանորեն կենդանի են»,- ասել է նա:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Գալիպոլիի միջոցառումներից` բանախոսն ասել է, որ Թուրքիան իր պահվածքով ցույց տվեց իրենց իրական դիրքորոշումը:

«Ապրիլի 22-23-ի միջոցառումները ևս մեծ տարածում գտան, որովհետև դրանց մասնակցում էին Ֆրանսիայի, Սերբիայի, Կիպրոսի և Ռուսաստանի նախագահները: Նրանց մասնակցությունը մեծ ազդեցություն թողեց իրադարձությունների ընթացքի վրա: Թուրքիան այս անգամ տանուլ տվեց և չկարողացավ ունենալ այն մեծ արձագանքը, որն ակնկալում էրˋ Գալիպոլիի միջոցառումները ապրիլի 24-ին տեղափոխելով»,- ասել է Կիրո Մանոյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը խուճապային է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ