16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի իշխանության այս սերնդի ժամանակ դժվար թե տեղի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ցեղասպանությունն այլեւս որեւէ կասկած չի հարուցում թե իբրեւ պատմական, թե իբրեւ քաղաքական եղելություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշել է, որ այսօր եթե եվրոպական, ռուսական և ամերիկյան քաղաքական  մակարդակներում Ցեղասպանությունը հերքեն, ապա բարոյական խնդիրներ կունենան:

«Ամենակարևոր բանը, որ վերջին ընթացքում տեղի ունեցավ, այն էր, որ Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց երկու երկրների կողմից, որոնք Թուրքիայի դաշնակիցներն էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` Ավստրիայի և Գերմանիայի»,- ասել է նա քաղաքագետը:

Բանախոսը նշել է, որ չի կարծում, թե Թուրքիայի իշխանության այս սերնդի ժամանակ տեղի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչումը, նոր սերնդի գալով նոր ամեն ինչ իր տեղում կհայտնվի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ